ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Պարտադրված են

Պարտադրված են
16.05.2018 | 15:45

Հոկեյի աշխարհի առաջնության խմբային փուլի Շվեդիա-Ռուսաստան մրցակցությունում ռուսները զիջել են առաջատարին` սկանդինավցիներին, ու 16 միավորով հայտնվել խմբային երկրորդ հորիզոնականում, որը տալիս է փլեյօֆյան հանդիպումների մասնակցության հնարավորություն:

Մեկ քառորդ եզրափակչում Ռուսաստանի մրցակիցը լինելու է Կանադայի հավաքականը, որը խմբայինը 15 միավորով ավարտել է երրորդ տեղով` առաջին երկու հորիզոնականները զիջելով 16-ական միավորներ վաստակած Ֆինլանդիայի ու ԱՄՆ-ի ընտրանիներին: Ինքնին հասկանալի է, որ եթե ռուսները չեն կամենում առաջնությունը վաղօրոք ավարտել, պարտադրված են հաղթել հակառակորդին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ